Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Մկրտիչ Սեյրանի Փիլոսյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Ախուրյան բնակավայրի Պատրիս Լազարեան փողոց, 13 հասցեի 215,37 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը անհատույց սեփականության իրավունքով, նվիրել բնակելի տան զբաղեցրած 0,082 հեկտար մակերեսով հողամասի սեփականատեր Մկրտիչ Սեյրանի Փիլոսյանին (ծնված 19/07/1981 թվական):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացու իրավունքների պետական գրանցումը՝ վերջինիս միջոցներով։ |