ԱՐԾՐՈՒՆԻ ՆԵՐՍԵՍԻ ԻԳԻԹՅԱՆԸ ծնվել է 1958թվականի հունվարի 10-ին Ախուրյանի շրջանի Ախուրյան գյուղում, ծառայողի ընտանիքում: Սկզբնական կրթություն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում:
Դպրոցն ավարտելուց հետո, 1975-1977թթ. աշխատել է Ախուրյանի կոլտնտեսությունում, որպես բանվոր:
1977-1979թթ. ծառայել է սովետական բանակում: 1979-1985թթ. ընդունվել և ավարտել է ՌԴ Ամուրի մարզի Բլագովեշենսկի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը: Ինստիտուտը ավարտելուց հետո նշանակվել է նույն ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնում` ավագ լաբորանտ, դասախոս:
1986թվականին ընտրվել է նույն ինստիտուտի արհմիության կոմիտեի նախագահ, պարգևատրվել է ԽՍՀՄ Կոմերտմիության Կենտկոմի նշանով:
1988թվականին վերադարձել է հայրենի գյուղ և անմիջապես աշխատանքի է անցել ՀՀ <<Գիտելիք>> ընկերությունում, որպես Ախուրյանի շրջանի պատասխանատու քարտուղար: 1989թվականին տեղափոխվել է Ախուրյանի շրջկոմ` քաղ.լուս կաբինետի վարիչ:
1991թվականին աշխատել է Ախուրյանի թիվ 85 ուսումնարանում, որպես ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն:
1992թվականին տեղափոխվել է Ախուրյանի շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահի օգնական:
1994թվականին աշխատանքի է անցել ՀՀ Պետական ռեգիստրի Ախուրյանի տարածքային ստորաբաժանումում, որպես բաժնի պետ:
1996թվականի նոյեմբերի 26-ին ընտրվել է Ախուրյանի համայնքի ղեկավար:
1999թվականի հոկտեմբերի 24-ին, 2002թվականի նոյեմբերի 24-ին, 2005թվականի հոկտեմբերի 23-ին վերընտրվել է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի ղեկավար: 2006թվականին պարգևատրվել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարի հուշամեդալով Տեղական ինքնակառավարման կազմավորման և կայացման գործին աջակցելու համար 2008թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
2008, 2012, 2016 թվականներին վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար:
2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած միավորվող համայնքների համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է և ստանձնել միավորված ԱԽՈՒՐՅԱՆ համայնքի ղեկավարի պաշտոնը:
Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ է:
Ամուսնացած է ունի երեք երեխա: |