Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում գործող «Հույսի տիկնիկներ» տիկնիկային թատերական խմբակի կազմակերպիչ Արշակ Ռուդիկի Մուրադյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեի» 4727 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում գործող, թվով 6 վիրավոր զինծառայողների կողմից հիմնված «Հույսի տիկնիկներ» թատերական խմբակի ղեկավար Արշակ Ռուդիկի Մուրադյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ներկայացումներով հանդես գալու համար տրամադրել 200 000 (երկու հարյուր հազար) դրամ: |