Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հուլիսի 17-ի թիվ Կ-17072025-08-0072 որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում Քեթի բնակավայրի 08-119-0603-0003 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 151-Ա որոշման վերնագրում «նշանակությունը» բառը փոխարինել «և գործառնական նշանակությունները» բառերով: |