Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, hիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1991 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 10 որոշման 2-րդ կետը, այդ հիմքով 1997 թվականի հունիսի 27-ին տրված թիվ 8 օրդերը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի բնակիչ Մարզիկ Հենրիկի Սահակյանի և իր ընտանիքի անդամների միասնական դիմումը, ընտանիքի կազմը և օրդերում նշված քաղաքացիներ՝ Աստղիկ Հենրիկի (ծնված 1968 թվականի հոկտեմբերի 2-ին), Ռաֆիկ Նիկոլի (ծնված 1990 թվականի հուլիսի 21-ին) ու Արթուր Նիկոլի (ծնված 1995 թվականի հուլիսի 21-ին) Մելքոնյանների կողմից՝ բնակելի տարածությունից հրաժարվելու վերաբերյալ ներկայացված հայտարարությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է․ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Վարհամաբերդ բնակավայրի, Լեն-Գես թաղամասի, 3-րդ շենքի, թիվ 8 բնակարանը՝ 110,36 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և շենքով զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրատվություն կատարել Մարզիկ Հենրիկի Սահակյանի ընտանիքի հետևյալ չորս անդամներին․
1)Սահակյան Մարզիկ Հենրիկի (ծնված 1982 թվականի փետրվարի 13-ին), ինքը,
2)Հովհաննիսյան Արմենուհի Ռուբենի (ծնված 1988 թվականի սեպտեմբերի 23-ին), կինը,
3)Սահակյան Մանե Մարզիկի (ծնված 2013 թվականի ապրիլի 21-ին), աղջիկը,
4)Սահակյան Հենրիկ Մարզիկի (ծնված 2016 թվականի հոկտեմբերի 11-ին), տղան։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։ |