Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հացիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հացիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տանիքին Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի Համաշխարհային Ծրագրի շրջանակում ֆոտովոլտային կայան տեղադրելու և շահագործման ծախսերը հոգալու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հացիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի 4637 հոդվածից (այլ ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հատկացնել 1 000 000 (մեկ միլիոն) դրամ: |