Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի, 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1–ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 2-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 270-Ա և 2025 թվականի ապրիլի 15-ի թիվ 103-Ա որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Գետք բնակավայրի 3-րդ փողոց, թիվ 8 հասցեի, 131,85 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տունը Սուսաննա Հովհաննեսի Շաբոյանի ընտանիքի հետևյալ երկու անդամներին՝
1) Շաբոյան Սուսաննա Հովհաննեսի (ծնված 1969 թվականի նոյեմբերի 1-ին), ինքը,
2) Շաբոյան Արմեն Գագիկի (ծնված 1991 թվականի փետրվարի 1-ին), տղան,
նվիրատվություն կատարելու մասին և բնակելի տնով զբաղեցրած 08-032-0001-0001 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 60 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին՝ կնքել պայմանագրեր և ներկայացնել նոտարական վավերացման։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված, կադաստրային արժեքով՝ մեկ քառակուսի մետրի համար 218 դրամ, օտարվող հողամասի վաճառքի գինը կազմում է 13080 (տասներեք հազար, ութսուն) դրամ:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը դուրս գրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի գույքացանկից։
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները պետական գրանցման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե։