Կնյազ Ալեքսանի Գրիգորյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղի 34 ռեստորան հասցեում գտնվող 0,3323 հեկտար մակերեսով հողամասի սահմանները ճշտելու խնդրանքով։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը՝ թիվ 30052024-08-0007, չափագրման լիցենզիա ունեցող անձի կողմից փաստացի չափագրման, տարածքի տեղազննման և տեղագրական հանույթի ճշգրտումը, ըստ որոնց պարզվել է որ, համասեփականության իրավունքով պատկանող հողամասի մակերեսը կազմում է 0,3323 հեկտար, համասեփականության իրավունքով պատկանող 0,3323 հեկտար մակերեսով հողամասի գծային չափերը և երկրաչափական տեսքը սեփականության վկայականում սխալ են արտացոլված։
Քննարկվող հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, ուստի ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի թիվ 698-Ն որոշմամբ հաստատված կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգի IV-րդ բաժնի հավելված N 4 պահանջներով՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղի, 34 ռեստորան հասցեի 0,3323 հեկտար մակերեսով հողամասի սահմանները համարել ճշտված համաձայն Ախուրյան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի իրադրության հատակագծի։
2.Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։