Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Շիրակի մարզպետի տեղակալի 2025 թվականի ապրիլի 18-ի թիվ 02.1//03515-2025 գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի 1-ին փողոց 4-րդ նրբանցք 3 հասցեի հողամասը առուվաճառքի միջոցով ձեռք բերելու և դպրոցի նոր շենքի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին» թիվ 75-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
1)նախաբանում «մասերի» բառից հետո տեքստը լրացնել «, քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին մասի, 502-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի» բառերով, թվերով և կետադրական նշաններով: |