Այսօր: Ուրբաթ, 11 Հուլիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 191
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 782-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2025 թվականի N 782-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 528-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով կադաստրի կոմիտեի Կ-24062025-08-0238 որոշումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի 23-րդ փողոց 4 հասցեի 08-004-0071-0014 կադաստրային ծածկագրով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության շինությունների նկատմամբ քաղաքացիներ Դոլարես Սերյոժայի, Արսեն Սլավիկի, Մանե Միսակի, Մարինե Միսակի, Նարինե Միսակի, Մերի Միսակի Առաքելյանների ու Գեղեցիկ Արամի Մխիթարյանի բաժնային սեփականության իրավունքները ճանաչելու մասին» թիվ 528-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

   1) Վերնագրում, նախաբանի 1-ին պարբերությունում և 1-ին կետում «հողամասի» բառից հետո, տեքստը լրացնել «և դրա» բառերով։

  2) 1-ին կետում «Դոլարես Սերյոժայի (ծնված 28/06/1951թ), Գոհար Սլավիկի (ծնված 15/02/1972թ), Արսեն Սլավիկի (ծնված 29/06/1973թ), Մանե Միսակի (ծնված 07/11/2011թ), Մարինե Միսակի (ծնված 17/02/2008թ), Նարինե Միսակի (ծնված 08/10/2009թ), Մերի Միսակի (ծնված 28/06/2015թ)  Առաքելյանների ու Գեղեցիկ Արամի Մխիթարյանի (ծնված 07/03/1988թ)» բառերը, թվերը և կետադրական նշանները փոխարինել «Դոլարես Սերյոժայի Առաքելյանի (ծնված 1951 թվականի հունիսի 28-ին) 19/36 բաժնեմասով, Գոհար Սլավիկի Առաքելյանի (ծնված 1972 թվականի փետրվարի 15-ին) 6/36 բաժնեմասով, Արսեն Սլավիկի Առաքելյանի (ծնված 1973 թվականի հունիսի 29-ին) 6/36 բաժնեմասով, Մանե Միսակի Առաքելյանի (ծնված 2011 թվականի նոյեմբերի 7-ին) 1/36 բաժնեմասով, Մարինե Միսակի Առաքելյանի (ծնված 2008 թվականի փետրվարի 17-ին) 1/36 բաժնեմասով, Նարինե Միսակի Առաքելյանի (ծնված 2009 թվականի հոկտեմբերի 8-ին) 1/36 բաժնեմասով, Մերի Միսակի Առաքելյանի (ծնված 2015 թվականի հունիսի 28-ին) 1/36 բաժնեմասով ու Գեղեցիկ Արամի Մխիթարյանի (ծնված 1988 թվականի մարտի 7-ին) 1/36 բաժնեմասով» բառերով, թվերով և կետադրական նշաններով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գույքի իրավատերեր՝ Դոլարես Սերյոժայի, Արսեն Սլավիկի, Մանե Միսակի, Մարինե Միսակի, Նարինե Միսակի, Մերի Միսակի Առաքելյաններին ու Գեղեցիկ Արամի Մխիթարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(817.30 Կբ) Որոշում 782-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 26

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner