Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Հացիկ բնակավայրի տարածքում գտնվող «Հացիկ-1» տեղամասում «Լենճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ընդերքօգտագործման բնագավառում նախատեսվող գործունեության վերաբերյալ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար կազմակերպված հանրային լսման արձանագրությունը և հաշվի առնելով նախաձեռնողի՝ «Լենճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2025 թվականի հունիսի 24-ի թիվ 03/25 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` 1. Նախնական համաձայնություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի տարածքում գտնվող «Հացիկ-1» տեղամասում «Լենճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ընդերքօգտագործման բնագավառում նախատեսվող խճի և ավազի հումքի արդյունահանման գործունեությանը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անցկացման նպատակով: |