Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետի և նույն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ կետի «գ» ենթակետի, 35-րդ կետի «գ» և «ե» ենթակետերի, 35.1-րդ և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ոսկեհասկ գյուղի բնակիչ՝ Հովհաննես Աղվանի Ավդալյանը 2024 թվականի հոկտեմբերի 10-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 182 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով արտադրական նշանակության շինությունները, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-092-0095-0024 կադաստրային ծածկագրով 0,05466 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 182 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով արտադրական նշանակության շինությունները, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-092-0095-0024 կադաստրային ծածկագրով, 0,05466 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Ոսկեհասկ, 27-րդ փողոց, 10 անասնաշենք, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 16072025-08-0030) ուղղակի վաճառքով 454656 (չորս հարյուր հիսունչորս հազար, վեց հարյուր հիսունվեց) դրամ ընդհանուր արժեքով, որից՝ 270452 (երկու հարյուր յոթանասուն հազար, չորս հարյուր հիսուներկու) դրամը շինությունների արժեքն է, իսկ 184204 (մեկ հարյուր ութսունչորս հազար, երկու հարյուր չորս) դրամը՝ հողամասի, օտարել ինքնակամ կառույցներն իրականացրած անձ՝ քաղաքացի Հովհաննես Աղվանի Ավդալյանին (ծնված 1974 թվականի դեկտեմբերի 1-ին):
2.Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
3.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Հովհաննես Աղվանի Ավդալյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: