Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ՝ Արարատ Լիովնիկի Ոսկանյանը 2024 թվականի փետրվարի 29-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 10,23 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինությունները, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0072-0013 կադաստրային ծածկագրով 0,011797 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 10,23 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինությունները, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-007-0072-0013 կադաստրային ծածկագրով, 0,011797 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Ախուրյանի խճուղի, 45/1 ծածկ, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 06032025-08-0013) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 168777 (մեկ հարյուր վաթսունութ հազար, յոթ հարյուր յոթանասունյոթ) դրամ արժեքով, որից՝ 24736 (քսանչորս հազար, յոթ հարյուր երեսունվեց) դրամը շինությունների արժեքն է, իսկ 144041 (մեկ հարյուր քառասունչորս հազար, քառասունմեկ) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Արարատ Լիովնիկի Ոսկանյանին (ծնված 27/07/1967 թվական):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Արարատ Լիովնիկի Ոսկանյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |