Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով «Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված անշարժ գույքի գնահատման թիվ 11212411 հաշվետվությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարվող, 08-061-0056-0002 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրից դուրս, 5 հասցեի 0,24483 հեկտար մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը և դրա վրա առկա անավարտ շինությունը պահպանելու և այդ տարածքում գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով՝ դասական աճուրդ-վաճառքի միջոցով օտարել:
2. Անշարժ գույքի օտարման մեկնարկային գինը հաստատել 2000000 (երկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ներառում է 0,24483 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքը մեկ լոտով օտարելու նպատակով կազմակերպել հրապարակային սակարկություն: |