Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի թիվ 698-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված 2-րդ հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակաետի, 31-րդ կետի 6-րդ ենթակետի և 41-րդ կետի դրույթներով, ու հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ՄՏ-14102025-08-1033 և ԱՏ-22102025-08-1006 տեղեկանքները՝ որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի տարածքում գտնվող 08-076-0006-0001 կադաստրային ծածկագրով, 0,174 հեկտար մակերեսով, իրավունքի պետական գրանցում ստացած հողամասի նպատակային և գործառնական նշանակություններն ըստ գրանցված և հողամասի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի տվյալներին համապատասխան ուղղում կատարել բնակավայրի կադաստրային քարտեզներում։
2. Գրանցված և հողամասի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի համաձայն, մինչև օրս որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս օգտագործվող, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների մասով, էլեկտրոնային կադաստրային քարտեզում առկա սխալ շերտը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքից ուղղել, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս։
3. ՈՒղղում կատարելու նպատակով սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: