Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ՝ Վազգեն Վոլոդի Մկրտչյանը 2024 թվականի նոյեմբերի 19-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 18,7 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պարիսպները, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող Ազատան բնակավայրի 1-ին փողոց, 28/3 հասցեի 0,015825 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 18,7 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պարիսպները, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսվածԱզատան բնակավայրի 1-ին փողոց, 28/3 հասցեի, 0,015825 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ազատան, 1-ին փողոց, 28/3 պարիսպ) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 238440 (երկու հարյուր երեսունութ հազար, չորս հարյուր քառասուն) դրամ արժեքով, որից՝ 45217 (քառասունհինգ հազար, երկու հարյուր տասնյոթ) դրամը շինության արժեքն է, իսկ 193223 (մեկ հարյուր իննսուներեք հազար, երկու հարյուր քսաներեք) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Վազգեն Վոլոդի Մկրտչյանին (ծնված 12/05/1967 թվական):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Վազգեն Վոլոդի Մկրտչյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |