Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հաշվի առնելով «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» հասարակական կազմակերպության նախագահի 2024 թվականի սեպտեմբերի 05-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» (LEAD4Shirak) ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջաջուռի միջնակարգ դպրոց» և «Շիրակի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների մեկական սենյակներ որպես բնագիտական առարկաների դասավանդման դասասենյակներ վերանորոգելու և կահավորելու համար որպես համայնքային 10 տոկոս ներդրում՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) ծրագրից այլ կապիտալ դրամաշնորհներ 4657 հոդվածից «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում հասարակական կազմակերպությանը հատկացնել 500 000 (հինգ հարյուր հազար) դրամ: |