Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 734-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2023 թվականի N 734-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՌՆՈՒՏ ԳՅՈՒՂԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑ 5 ՀԱՍՑԵԻ 08-053-0040-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Ջիվան Եսայի Գրիգորյանը (ծնված 20/10/1959 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` ժառանգության իրավունքով հիմք (նոտարական ակտ 787-20230223-84-6703820) բաժնային սեփականության իրավունքով իրենց ընտանիքին պատկանող 08-053-0040-0008 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,2405 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու և օրինական հողամասին կից ավելի օգտագործվող 0,02979 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ իրենց նաժնային սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով: Բաժնային սեփականության իրավունքով Ջիվան Եսայի, Մելանյա Մերուժանի և Հայկուշ Ջիվանի Գրիգորյաններին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ գյուղի 12-րդ փողոց, 5 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 132,3 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, 16,1 քառակուսի մետր ներքին մակերեսով նկուղը, 1,15 քառակուսի մետր ներքին մակերեսով շվաքարանը, 60,1 քառակուսի մետր ներքին մակերեսով անասնաշենքը և 26,79 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով օժանդակ շինությունները կառուցվել են 1980-ից 1989 թվականներին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2023MDWWU6 ծածկագրով:

Քաղաքացիներ` Ջիվան Եսայի, Մելանյա Մերուժանի և Հայկուշ Ջիվանի Գրիգորյանները փաստացի տիրապետում և օգտագործում են 08-053-0040-0008 կադաստրային ծածկագրով, 0,27029 հեկտար ընդհանուր մակերեսով օրինական և դրան կից ավելի օգտագործվող հաղամասը, ինչպես նաև դրա վրա գտնվող ինքնակամ համարվող շենք շինությունները, որոնք օրենքով սահմանված կարգով համարվում են այն ֆիզիկական անձանց սեփականությունը, ովքեր տիրապետում են այդ գույքը` որպես սեփական գույք:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 22․1 կետի  պահանջների, որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ գյուղի 12-րդ փողոց, 5 հասցեի հողամասի վրա 1989 թվականին կառուցված 132,3 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, 16,1 քառակուսի մետր ներքին մակերեսով նկուղը, 1,15 քառակուսի մետր ներքին մակերեսով շվաքարանը, 60,1 քառակուսի մետր ներքին մակերեսով անասնաշենքը և 26,79 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով օժանդակ շինությունները ճանաչել օրինական առանց օրինականացման վճարների գանձման:

2.Նույն հողամասի վրա 2022 թվականին կառուցված 18,94 քառակուսի մետր ներքին մակերեսով անավարտ օժադակ շինությունը թողնել ինքնակամ: Ինքնակամ կառույցի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում է հողամասի սեփականատերը:

3.Ճանաչել Ջիվան Եսայի, Մելանյա Մերուժանի և Հայկուշ Ջիվանի Գրիգորյանների բաժնային սեփականության իրավունքը 08-053-0040-0008 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում ներառված, ավելի օգտագործվող 0,02979 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

5.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.12 Մբ) Որոշում 734-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 63

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner