Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Կ-27052025-08-0222 որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովիտ բնակավայրի 08-068-0004-0009 կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող քաղաքացիներ Վահրամ Գառնիկի Փիլոսյանի Կորյուն Վահրամի Փիլոսյանի Լուսիկ Թելմանի Մնացականյանի Աստղիկ Վահրամի Փիլոսյանի և Գառնիկ Վահրամի Փիլոսյանի սեփականության իրավունքը ճանաչված բնակելի շինություններով զբաղեցրած հողամասի սահմանված չափից ավելի օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» թիվ 98-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1)որոշման 1-ին կետում «259,65» թվերը փոխարիննել «246,5» թվերով,
2)որոշման 2-րդ կետում «56604 (հիսունվեց հազար վեց հարյուր չորս)» թվերը և բառերը փոխարիննել «53737 (հիսուներեք հազար յոթ հարյուր երեսունյոթ)» թվերով և բառերով։ |