Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետի և նույն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ կետի գ) ենթակետի, 35-րդ կետի գ) և ե) ենթակետերի, 35.1-րդ և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ոսկեհասկ գյուղի բնակիչ՝ Վարդ Սաշիկի Գասպարյանը 2024 թվականի մարտի 26-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 399,07 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով արտադրական նշանակության շինությունները, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-092-0095-0001 կադաստրային ծածկագրով 0,0988 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 399,07 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով արտադրական նշանակության շինությունների՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի արժեքը 20000 դրամի և շինության տարածագնահատման գոտիականության 0,0743 գործակցի արտադրյալի չափով, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-092-0095-0001 կադաստրային ծածկագրով, 0,0988 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը կադաստրային արժեքով (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ոսկեհասկ, 27-րդ փողոց, 2 անասնաշենք, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 16072025-08-0003), ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 925974 (ինը հարյուր քսանհինգ հազար, ինը հարյուր յոթանասունչորս) դրամ ընդհանուր արժեքով, որից՝ 593018 (հինգ հարյուր իննսուներեք հազար, տասնութ) դրամը շինությունների արժեքն է, իսկ 332956 (երեք հարյուր երեսուներկու հազար, ինը հարյուր հիսունվեց) դրամը՝ հողամասի, օտարել ինքնակամ կառույցներն իրականացրած անձ՝ քաղաքացի Վարդ Սաշիկի Գասպարյանին (ծնված 1968 թվականի հոկտեմբերի 16-ին):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Վարդ Սաշիկի Գասպարյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |