Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 211-Ա որոշումը, որոշում եմ՝
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Շիրակ բնակավայրի, 8-րդ փողոց, 2-րդ շենք, թիվ 27 հասցեի չորս սենյականոց բնակարանը` 97․41 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրատվության կարգով հատկացնել Կարապետ Ֆելիքսի Հակոբյանի ընտանիքի հետևյալ երեք անդամներին․
1) Հակոբյան Կարապետ Ֆելիքսի (ծնված 1961 թվականի հունվարի 05-ին), ինքը,
2) Հարությունյան Անյուտա Ալեքսանի (ծնված 1965 թվականի հունիսի 23-ին), կինը,
3) Հակոբյան Հայկ Կարապետի (ծնված 1991 թվականի փետրվարի 24-ին), տղան։
2․ Սույն որոշման 1-ին կետով նվիրաբերված գույքը դուրս գրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի գույքացանկից։
3․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները պետական գրանցման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե։