Այսօր: Ուրբաթ, 3 Հունվարի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1521-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2024 թվականի N 1521-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐԹՈՒՐԻ ԽԱԼԱԹՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1․ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի գյուղի բնակիչ Հովհաննես Արթուրի Խալաթյանը (անձնագիր` AP0690090, տրված30․01․2017թ., 016 կողմից, հաշվառված է ՀՀ Շիրակի մարզ Ախուրյան համայնք, Առափի գյուղ 4-րդ փողոց 98 տուն հասցեում) դիմումէներկայացրելԱխուրյանիհամայնքիղեկավարին, խնդրելով՝ ՀՀԿառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Նորոշմամբսահմանված կարգին համապատասխան իր հինգ անձից բաղկացած ընտանիքին Ախուրյան համայնքում վերցնել բնակարանայինհաշվառման։

2.ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ 

1.Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներ և իրավական հիմնավորումներ՝

1) ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի գյուղի բնակիչ Հովհաննես Արթուրի Խալաթյանը հիվանդությունը ձեռք է բերել 2020 թվականին՝ հակառակորդի հետ շփման գծում, հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով, ունի ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի) հաշմանդամություն (հիմք` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ԶՍՊՎ 2024 թվականի օգոստոսի 26-ի N 36/2375 տեղեկանքը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2022 թվականի օգոստոսի 19-ի N 108-Ա/1 հրամանի N2 հավելված, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը՝ N 2024, ԿԳԺ-13349.55-10399.455):

2) Հովհաննես Արթուրի Խալաթյանի ընտանիքը սեփականության իրավունքով չունի բնակարան կամ բնակելի այլ շինություն, նրա ընտանիքը 5 անձով հաշվառված բնակվում է ՀՀ Շիրակի մարզ Ախուրյան համայնք, Առափի գյուղ 4-րդ փողոց 98 տուն հասցեում գտնվող բնակելի տանը, որը հանդիսանում է վերջինիս հարազատի՝ Սամվել Մանվելի Տոնոյանի (ծնված՝ 20.09.1990թ, անձնագիր՝ N 006477392, տրված 07.11.2017թ. 064-ի կողմից) սեփականությունը (վկայական N 17092019-08-0013): Հովհաննես Արթուրի Խալաթյանի ընտանիքը սեփականության իրավունքով չունի բնակարան կամ այլ բնակելի տարածություն (հիմք՝ ՀՀ կադաստրի կոմիտեի 16/09/2024թ. N ԱՏ-16092024-99-0036 և NԱՏ-16092024-99-0137 տեղեկանքները և ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակարանային հարցերի հանձնաժողովի եզրակացությունը):

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ինմասի 24-րդկետի, ՀՀ Կառավարության 2018 թվականիդեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» N 1419-Ն որոշմամբ սահմանվածկարգի 8-րդև 9-րդ կետերի դրույթներով. Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ

1․Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի նախկինզինծառայող, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամ, Հովհաննես Արթուրի Խալաթյանի հինգ անձից բաղկացած ընտանիքի ներքոհիշյալ անդամներին ընդգրկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակարանային պայմանների բարելավման կարիքավորների ցուցակում։

1)Հովհաննես Արթուրի Խալաթյան, ծնված 23.05.1994թ, ինքը,

2)Ջուլիետա Սերժիկի Խալաթյան, ծնված 01.01.1992թ, կինը,

3)Աննա Հովհաննեսի Խալաթյան, ծնված 27.12.2015թ, դուստրը,

4)Անգելինա Հովհաննեսի Խալաթյան, ծնված 03.01.2020թ, դուստրը,

5)Անժելա Հովհաննեսի Խալաթյան, ծնված 31.03.2022թ, դուստրը,

2․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրի բնակիչ Հովհաննես Արթուրի Խալաթյանի ընտանիքին պատշաճ իրազեկել սույն որոշման մասին՝ վերջինիս տրամադրելով սույն որոշման օրինակը։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովհաննես Արթուրի Խալաթյանի ընտանիքին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդ օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(873.72 Կբ) Որոշում 1521-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 30

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner