Քաղաքացի Վարդան Լավրենտի Գաբրիելյանը (ծնված 1980 թվականի հունվարի 10-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Արևիկ բնակավայրի 5-րդ փողոց, 10 հասցեի 0,035 հեկտար մակերեսով, 08-020-0023-0015 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանները ճշտելու խնդրանքով։ Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել չափագրողի որակավորում ունեցող անձի կողմից տրված՝ հողամասի փաստացի չափագրման փաստաթղթերը, տարածքի տեղազննումը և տեղագրական հանույթը, ըստ որոնց՝ պարզվել է, որ սեփականության իրավունքով Վարդան Լավրենտի Գաբրիելյանին պատկանող հողամասի գծային չափերը և երկրաչափական տեսքը կադաստրային քարտեզում սխալ է արտացոլված։ Քննարկվող հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի թիվ 698-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված 2-րդ հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակաետի, 31-րդ կետի 3-րդ ենթակետի և 42-րդ կետի դրույթներով, ու հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի Կ-3009025-08-0029 որոշումը՝ որոշում եմ.
1.Արևիկ բնակավայրի 5-րդ փողոց, 10 հասցեի 0,035 հեկտար մակերեսով, 08-020-0023-0015 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանները ճշտել համաձայն Ախուրյան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծի։
2.Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։