Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և«դ» կետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 10-ի թիվ 210 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 2 ակտը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 6 ընտանիքների անդամների ներկայացրած դիմումները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի, 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից արտակարգ իրավիճակի՝ հրդեհի հետևանքով տուժած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 6 (վեց) բնակիչներին տրամադրել վնասի մասնակի փոխհատուցում ՝ ընդամենը 400 000 (չորս հարյուր հազար) դրամ։
|