Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի 7-րդ փողոց, 20 հասցեում գտնվող` բաժնային սեփականության իրավունքով քաղաքացիներ՝ Դոլարես Սերյոժայի, Գոհար Սլավիկի, Արսեն Սլավիկի, Մանե, Մարինե, Նարինե և Մերի Միսակի Առաքելյաններին ու Գեղեցիկ Արամի Մխիթարյանին պատկանող 08-004-0020-0049 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության օրինական հողամասին կից առկա է ավելի օգտագործվող 300 քառակուսի մետր մակերեսով հողամաս, որի նկատմամբ իրենց սեփականության իրավունքները ճանաչելու խնդրանքով քաղաքացիները դիմել են Ախուրյան համայնքի ղեկավարին:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, դրա օգտագործումը չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 787-20240305-84-7751483, 787-20240305-84-7752170, 787-20240305-84-7752182 վկայագրերը՝ որոշում եմ.
1. Ճանաչել քաղաքացիներ Դոլարես Սերյոժայի Առաքելյանի (ծնված 1951 թվականի հունիսի 28-ին) 19/36 բաժնեմասով, Գոհար Սլավիկի Առաքելյանի (ծնված 1972 թվականի փետրվարի 15-ին) 6/36 բաժնեմասով, Արսեն Սլավիկի Առաքելյանի (ծնված 1973 թվականի հունիսի 29-ին) 6/36 բաժնեմասով, Մանե Միսակի Առաքելյանի (ծնված 2011 թվականի նոյեմբերի 7-ին) 1/36 բաժնեմասով, Մարինե Միսակի Առաքելյանի (ծնված 2008 թվականի փետրվարի 17-ին) 1/36 բաժնեմասով, Նարինե Միսակի Առաքելյանի (ծնված 2009 թվականի հոկտեմբերի 8-ին) 1/36 բաժնեմասով, Մերի Միսակի Առաքելյանի (ծնված 2015 թվականի հունիսի 28-ին) 1/36 բաժնեմասով ու Գեղեցիկ Արամի Մխիթարյանի (ծնված 1988 թվականի մարտի 7-ին) 1/36 բաժնեմասով բաժնային սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի 7-րդ փողոց, 20 հասցեում գտնվող բնակելի տան սպասարկման թիվ 08-004-0020-0049 կադաստրային ծածկագրով, 0,09 հեկտար մակերեսով օրինական հողամասին կից ավելի օգտագործվող 0,03 հեկտար մակերեսով ավելի օգտագործվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ, որն արտացոլված է որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված և կադաստրի կոմիտեում թիվ 2025PMK8PZ ծածկագրով մուտքագրված հողամասի հատակագծում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գույքի իրավատերեր՝ Դոլարես Սերյոժայի, Արսեն Սլավիկի, Մանե Միսակի, Մարինե Միսակի, Նարինե Միսակի, Մերի Միսակի Առաքելյաններին ու Գեղեցիկ Արամի Մխիթարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: