Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 2025 թվականին իրականացվելիք տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին համաձայնություն տալու մասին>> թիվ 249-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1․Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների 1-ին, 2-րդ, 6-րդ, 10-րդ, Եղիշե Չարենց, Գործարանային, Աշոտ Գրիգորյան, Ախուրյանի խճուղի 10-րդ, Յուրի Ղամբարյան, Ջրաշինարարների բանավանի անցում, Բայանդուր բնակավայրի 8-րդ, 12-րդ , Երազգավորս բնակավայրի 2-րդ , Առափի բնակավայրի 4-րդ, Ազատան բնակավայրի 28-րդ, 40-րդ, 48-րդ, Մայիսյան բնակավայրի 2-րդ, 6-րդ , Հացիկ բնակավայրի 2-րդ, Վահրամաբերդ բնակավայրի 15-րդ, 7-րդ, Մարմաշեն բնակավայրի 38-րդ, Արևիկ բնակավայրի 10-րդ, Բենիամին բնակավայրի 13-րդ, Շիրակ բնակավայրի կենտրոնական փողոցների, Ախուրիկ բնակավայրի 1-ին փողոց 1-ին փակուղու և Յուրի Ղամբարյան փողոցի հարակից 3ա, 9ա, 21ա, 25ա, 27ա բազմաբնակարան շենքերի բակերի հիմնանորոգման աշխատանքներ»։
|