Քաղաքացի Սուրեն Ջանիկի Սարոյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Առափի բնակավայրի 1-ին փողոց, 2 հասցեի 08-016-0073-0004 կադաստրային ծածկագրով 0,543669 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա մինչև 2001 թվակամի մայիսի 15-ը կառուցված 173,62 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ Սուրեն Ջանիկի Սարոյանի սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ 0,543669 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի տունը կառուցված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի դրույթներով՝ որոշում եմ․
1.Ճանաչել քաղաքացի Սուրեն Ջանիկի Սարոյանի (ծնված 1973 թվականի հուլիսի 26-ին), սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրի 1-ին փողոց, 2 հասցեի 08-016-0073-0004 կադաստրային ծածկագրով 0,543669 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա մինչև 2001 թվակամի մայիսի 15-ը կառուցված 173,62 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ։
2.Նույն հողամասի վրա (2001 թվականի մայիսի 15-ից հետո) կառուցված բանկելի նշանակության շինությունները թողնել ինքնակամ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հողամասի սեփականատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
4.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: