Այսօր: Երկուշաբթի, 3 Նոյեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 986-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2025 թվականի N 986-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 31-ՐԴ ՓՈՂՈՑ 22 ՀԱՍՑԵԻ 08-004-0129-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Քաղաքացի Վաչագան Տիգրանի Հունոյանը (ծնված 1959 թվականի հոկտեմբերիի 29-ին)  դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` իր   և  Նունե Վարանցովի Հունոյանին (ծնված 1964 թվականի հունիսի 25-ին) համասեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի,  Ազատան բնակավայրի 31-րդ փողոց,  22 հասցեում գտնվող,  0,16376 հեկտար մակերեսով, 08-004-0129-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով։

 Համասեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված 61,5 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, աստիճանահարթակը, տնտեսական շինությունները, անասնաշենքը, սանհանգույցը և շվաքարանը կառուցվել  են  2002 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո)։ Ինքնակամ շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում  թիվ 20245SYMXE ծածկագրով:

 Ղեկավարվելով   քաղաքացիական   օրենսգրքի  188-րդ  հոդվածի   6-րդ  մասի,    «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի «ա  և  «բ ենթակետերի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված, շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների սահմանված չափը՝ որը Ազատան բնակավայրի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է և հիմք ընդունելով  Վաչագան Տիգրանի Հունոյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի  Ազատան բնակավայրի,  31-րդ փողոց, 22 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառուցված 61,5 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, աստիճանահարթակը, տնտեսական շինությունները, անասնաշենքը, սանհանգույցը և շվաքարանը ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:

2.Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված բնակելի նշանակության 36,25 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան,  աստիճանահարթակի և տնտեսական շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման վճարը կազմում է 10000 դրամ, իսկ  25,25 քառակուսի մետր  արտաքին մակերեսով տնտեսական շինության, անասնաշենքի, սանհանգույցի և շվաքարանի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 6000 դրամ, որոնց նկատմամբ կիրառվում է շինության տարածագնահատման գոտիականության 0,1209 գործակիցը։

3.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է  62142 (վաթսուներկու հազար մեկ հարյուր քառասուներկու) դրամ, որից՝ 43826 (քառասուներեք հազար ութ հարյուր քսանվեց) դրամը բնակելի տան,  աստիճանահարթակի և տնտեսական շինության օրինականացման արժեքն է, իսկ 18316 (տասնութ հազար երեք հարյուր տասնվեց) դրամը՝ տնտեսական շինության, անասնաշենքի, սանհանգույցի և շվաքարանի օրինականացման վճարն է։

4.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետում նշված ընդհանուր գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

6.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 31

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner