Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 21-րդ կետի դրույթով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և հիմք ընդունելով «Կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է: 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի 1-ին փողոցի 29 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական նշանակության մշակույթի տան 18 քառակուսի մետր մակերեսով 5-րդ սենյակը 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանը՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով:
2. Ախուրյան համայնքի ղեկավարին՝
«Կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության հետ սահմանված կարգով կնքել տարածքն անհատույց օգտագործման տրամադրելու պայմանագիր: |