Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով 2025 թվականի օգոստոսի 28-ին՝ Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղի 37 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Դուստր Մոնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետч ընկերություն) պատկանող արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակությամբ հողամասում ընկերության կողմից շինանյութի արդյունաբերության բնագավառում նախատեսվող գործունեության վերաբերյալ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար կազմակերպված հանրային լսման արձանագրությունը և հաշվի առնելով նախաձեռնողի՝ ընկերության տնօրենի 2025 թվականի հուլիսի 23-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` 1.Նախնական համաձայնություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղի 37 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Դուստր Մոնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետч ընկերություն) պատկանող արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակությամբ հողամասում, ընկերության կողմից շինանյութի արդյունաբերության բնագավառում նախատեսվող՝ ասֆալտի արտադրության նոր գործարան տեղադրելու և ստացիոնար արտադրություն իրականացնելու գործունեությանը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անցկացման նպատակով: |