Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով կադաստրի կոմիտեի Կ-08042025-08-0091 որոշումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի 46-րդ փողոց 16 հասցեի 08-004-0063-0009 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենք շինությունները օրինական ճանաչելու մասին» թիվ 410-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Նախաբանում և 1-ին կետում «186,98» թիվը փոխարինել «174,34» թվով, իսկ «հարթակները» բառը փոխարինել «հարթակը» բառով,
2) Նախաբանի երկրորդ պարբերությունում «22,45 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան մասը» բառերից և թվերից հետո, տեքստը լրացնել «, 16,59 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան մասը, հարթակը» բառերով, թվերով և կետադրական նշաններով,
3) Նախաբանի երրորդ պարբերությունում «, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության» կետադրական նշանը և բառերը փոխարինել «և» բառով, «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով» բառերով և թվերով,
4) Նախաբանի երրորդ պարբերությունում «2006 թվականի» բառերից հետո, տեքստը լրացնել «մայիսի 18-ի» բառով և թվով,
5) 4-րդ կետի «58757 (հիսունութ հազար յոթ հարյուր հիսունյոթ)» թիվը և բառերը փոխարինել «78815 (յոթանասունութ հազար ութ հարյուր տասնհինգ)» թվով և բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: