Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի , «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ և 11-րդ հոդվածի 3-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին ,2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Հեքիաթ մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ակնունու անվան Հեքիաթ սուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության.
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ակնունու անվան Հեքիաթ մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 1 հավելվածի: |