Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 198-Ա
 

Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-007-0069-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՐՁԱԿԱԼ ԱՄԱԼՅԱ ԲՐԻԿԵՏԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի,  հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով հողամասի վարձակալ՝ Ամալյա Բրիկետի Սահակյանի դիմումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունն ու հողամասը հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում չլինելու հանգամանքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող,  Ախուրյան բնակավայրի, Ախուրյանի խճուղի 30 հասցեում գտնվող, 08-007-0069-0007 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0884 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով, կադաստրային արժեքով օտարել՝ կառուցապատելու իրավունքով հողամասը վարձակալած քաղաքացի՝ Ամալյա Բրիկետի Սահակյանին (ծնված 1947 թվականի նոյեմբերի 26-ին):

2.Հողամասի օտարման գինը կազմում 1079364 (մեկ միլիոն, յոթանասունինը հազար երեք հարյուր վաթսունչորս) դրամ:

3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող  իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Ամալյա Բրիկետի Սահակյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել է ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ  Ամսաթիվ12/09/2025 12:09

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner