Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Կ-15072025-08-0093 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի տարածքում գտնվող, իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող, սակայն ըստ էլեկտրոնային կադաստրային քարտեզի քաղաքացու սեփականություն համարվող 08-078-0024-0005 և 08-078-0024-0041 կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում նոր առաջացող 0,00963 հեկտար մակերեսով հողամասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Մարմաշեն, 41-րդ փողոց, 2/3):
2.Սահմանված կարգով հողամասի նկատմամբ իրավունքները ներկայացնել պատական գրանցման և համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություն: |