Այսօր: Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 792-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2025 թվականի N 792-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 25-ՐԴ ՓՈՂՈՑ 9 ՀԱՍՑԵԻ 08-004-0122-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Քաղաքացի Եփրեմ Մկրտիչի Հունոյանը (ծնված 1968 թվականի հուլիսի 22-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության  իրավունքով  իր ընտանիքի անդամներին պատկանող,  Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի, 25-րդ փողոց, 9 հասցեի  0,10652 հեկտար մակերեսով, 08-004-0122-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով։

 Բաժնային սեփականության իրավունքով Եփրեմ Մկրտիչի, Զոյա Պանթելեեվի, Էդվարդ  և Մարինե Վազգենի Հունոյաններին պատկանող, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի,  Ազատան բնակավայրի, 25-րդ փողոց, 9 հասցեի   հողամասի վրա գտնվող,   ինքնակամ կառուցված  162,16 քառակուսի  մետր ընդհանուր ներքին  մակերեսով  բնակելի տունը,  հացատունը, մառանը, նկուղը, աստիճանահարթակը  և  հարթակը  կառուցվել  են  1955 թվականից 2000 թվականը (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 2,10 քառակուսի մետր արտաքին  մակերեսով  զուգարանը  կառուցվել  է  2018 թվականին  (2001 թվականի մայիսի 15-ից հետո)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ  2024S7TMFD  ծածկագրով:

 Ղեկավարվելով   քաղաքացիական   օրենսգրքի  188-րդ  հոդվածի   6-րդ  մասի,    «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի  և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի,  13-րդ կետի բ)  ենթակետի  և  22.1 կետի  պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների   սահմանված չափը՝ որը Ազատան բնակավայրի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է և հիմք ընդունելով  Եփրեմ Մկրտիչի Հունոյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի,  Ազատան բնակավայրի, 25-րդ փողոց, 9 հասցեի   հողամասի վրա գտնվող,   ինքնակամ կառուցված  162,16 քառակուսի  մետր ընդհանուր ներքին  մակերեսով  բնակելի տունը,  հացատունը, մառանը, նկուղը, աստիճանահարթակը  և  հարթակը  ճանաչել օրինական առանց վճարների գանձման:

2.Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 2,10 քառակուսի մետր արտաքին  մակերեսով  զուգարանը   ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:

3.Սույն որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված զուգարանի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 6000 դրամ և կիրառել շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության 0,1209 գործակիցը։

4.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է 1523 (մեկ հազար հինգ հարյուր  քսաներեք) դրամ։

5.Նույն  հողամասի վրա գտնվող 2015 թվականից 2018 թվականը կառուցված  240,32  քառակուսի մետր ներքին  մակերեսով  ջերմոցները, օժանդակ շինությունը և մատուռը  թողնել  ինքնակամ,  որի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված  պարտավորությունները  և  ռիսկերը կրում  է  հողամասի բաժնային սեփականատերերը:

6.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 4-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերը  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

8.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.58 Մբ) Որոշում 792-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 12

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner