Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետի «ա» ենթակետի, 39-րդ և 41-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի 2025 թվականի հունիսի 25-ի թիվ ՊՆ/510-ԳՔ/7386-2025 գրությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արտադրական նշանակության շենքը և դրա սպասարկման ու պահպանման համար առանձնացված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների հողեր գործառնական նշանակություն 0,5 հեկտար մակերեսով հողամասը կառուցապատման և անհատույց օգտագործման իրավունքով, 25 տարի ժամկետով տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ սեփական կարիքների համար, որպես պահեստարան օգտագործելու նպատակով:
2.Որոշման 1-ին կետով տրամադրվող գույքը բնութագրող տվյալները հաստատել համաձայն հավելվածի՝ գաղտնի գործավարությանը ներկայացվող պահանջներին համապատասխան։
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքը կառուցապատման և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր, օրենքով սահմանված կարգով այն ներկայացնել պետական գրանցման՝ գաղտնի գործավարությանը ներկայացվող պահանջներին համապատասխան:
4.Սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրում ներառել դրույթներ՝ ժամկետը լրանալու դեպքում, օգտագործման տրամադրված գույքը համայնքին վերադարձնելու պահանջի մասին։ |