Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշմամբ սահմանված կարգի 4-րդ, 8-րդ և 13-րդ կետերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի 08-071-0106-0001 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքում ձևավորվող թաղամասում համայնքային նշանակության նոր առաջացող փողոցն անվանակոչել թվային կարգով՝ «գյուղ Հովունի, 2-րդ փողոցի 2-րդ նրբանցք»։
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռօրյա ժամկետում այն տրամադրել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը: |