Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրնսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր հարցերով տնօրենի 2025 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1597897 դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրում նոր կառուցվող կրթահամալիրի էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով տեղադրվելիք տրանսֆորմատորային ենթակայանի համար, Քեթի բնակավայրի 7-րդ փողոց, 1/14 հասցեի 08-119-0039-0008 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 29,2 քառակուսի մետր մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 98404 (իննսունութ հազար, չորս հարյուր չորս) դրամ:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի օբյեկտների հողերի փոխելու առաջարկություն ներկայացնել պետական կառավարման լիազոր մարմնին։ |