Քաղաքացի Զարինե Վոլոդյայի Խանոյանը (ծնված 1962 թվականի մայիսի 26-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի, 1-ին փողոց, 15 հասցեում գտնվող, 0,15035 հեկտար մակերեսով, 08-037-0054-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով։
Բաժնային սեփականության իրավունքով Զարինե Վոլոդյայի (ծնված 1962 թվականի մայիսի 26-ին), Վաղինակ (ծնված 1989 թվականի հունիսի 17-ին) և Կարինե (ծնված 1990 թվականի դեկտեմբերի 14-ին) Հովհաննեսի Խանոյաններին պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված 148,1 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը և աստիճանահարթակը կառուցվել են 1990 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 6,09 քառակուսի մետր մակերեսով շվաքարանը կառուցվել է 2018 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024VQV826 ծածկագրով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա) ենթակետի և 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված, շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների սահմանված չափը՝ որը Երազգավորս բնակավայրի (Շիրակի մարզ, 17-րդ գոտի) համար 0,0743 է և հիմք ընդունելով Զարինե Վոլոդյայի Խանոյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի, 1-ին փողոց, 15 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառուցված 148,1 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը և աստիճանահարթակը ճանաչել օրինական՝ առանց վճարների գանձման:
2.Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 6,09 քառակուսի մետր մակերեսով շվաքարանը ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:
3.Սույն որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված բնակելի նշանակության 6,09 քառակուսի մետր մակերեսով շվաքարանի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման վճարը կազմում է 10000 դրամ և կիրառել շինության տարածագնահատման գոտիականության 0,0743 գործակցիը։
4.Շվաքարանի օրինականացման համար հաշվարկված գումարը կազմում է 4525 (չորս հազար հինգ հարյուր քսանհինգ) դրամ։
5.Նույն հողամասի վրա գտնվող 1990 թվականին կառուցված 34,07 քառակուսի մետր ներքին մակերեսով օժանդակ շինությունը թողնել ինքնակամ, որի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում են հողամասի բաժնային սեփականատերերը:
6.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 4-րդ կետում նշված ընդհանուր գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
8.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: