Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 562
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 76-Ա
 

Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 3 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ ՍՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԴՊՐՈՑԻ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Մայիսյան բնակավայրի 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 3 հասցեի հողամասի սեփականատեր Ռուբիկ Գուրգենի  Ղազարյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի տարածքում գտնվող 08-077-0016-0016 կադաստրային ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,14775 հեկտար մակերեսով հողամասը դրա սեփականատեր՝ Ռուբիկ Գուրգենի Ղազարյանի առաջարկած պայմաններով՝ 4000000 (չորս միլիոն) դրամ արժեքով, որը չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունները, առուվաճառքի պայմանագրով ձեռք բերել։

2. Հողամասի ձեռքբերման գինը վճարելու նպատակով համայնքի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից, 2025 թվականի բյուջեով չկանխատեսված ծախսի ֆինանսավորման համար հատկացնել 4445000 դրամ, որից՝ 4000000 (չորս միլիոն) դրամը հողամասի սեփականատիրոջը վճարվող հողամասի արժեքն է, իսկ 445000 դրամը՝ օրենքով սահմանված եկամտային հարկի գումարը։

3. Սույն որոշման 1-ին կետով ձեռք բերված հողամասի նկատմամբ համայնքի իրավունքների պետական գրանցումն իրականացնելուց հետո, այն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ կառավարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում դպրոցի նոր շենքի կառուցման համար հատկացված՝ Մայիսյան բնակավայրի 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 3/1 հասցեի հողամասի հետ միավորելու նպատակով:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner