Այսօր: Ուրբաթ, 18 Հուլիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 796-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2025 թվականի N 796-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 129/1 ՀԱՍՑԵԻ 08-004-0093-0015 ՀԱՍՑԵԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Քաղաքացի Ջիվան Հովհաննեսի Ասոյանը (ծնված 1964 թվականի սեպտեմբերի 13-ին)  դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի, 1-ին փողոց, 129/1 հասցեում գտնվող, 0,01219 հեկտար մակերեսով, 08-004-0093-0015 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով: Սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված 124,15 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով խանութը, աստիճանահարթակը,  ձեղնահարկը  և  շվաքարանը կառուցվել են 2020 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում  թիվ 2024MUWPPR ծածկագրով:

  Ղեկավարվելով   քաղաքացիական   օրենսգրքի  188-րդ  հոդվածի   6-րդ  մասի,    «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի և 18-րդ կետի բ) ենթակետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների սահմանված չափը՝ որը Ազատան բնակավայրի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է և հիմք ընդունելով  Ջիվան Հովհաննեսի Ասոյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի,  Ազատան բնակավայրի, 1-ին փողոց, 129/1 հասցեի   հողամասի վրա ինքնակամ կառուցված 124,15  քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով խանութը, աստիճանահարթակը, ձեղնահարկը և շվաքարանը  ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:

2. Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված հասարակական նշանակության 124,15 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման վճարը կազմում է 20000 դրամի և շինության տարածագնահատման գոտիականության 0,1209 գործակցի արտադրյալը։

3. Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է  300195 (երեք հարյուր հազար, մեկ հարյուր իննսունհինգ) դրամ։

4. Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետում նշված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի սեփականատիրոջը  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

6. Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 13

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner