Այսօր: Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 7
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

11 հուլիսի 2025 թվականի N 7

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

2025 թվականի հուլիսի 11-ին Ախուրյանի համայնքապետարանում տեղի ունեցավ Ախուրյան համայնքի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերը հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծի քննարկումը։Քննարկմանը ներկա էին համայնքի բնակիչներ, աշխատակազմի աշխատակիցներ։ Որոշման նախագիծը ներկայացրեց ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Գաբրիել Միքայելյանը։ Ախուրյան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը (այսուհետ՝ ՄԺԾԾ) հանդիսանում է Ախուրյան համայնքի զարգացման գլխավոր ֆինանասական փաստաթուղթը միջնաժամկետ կտրվածքով՝ ելակետ հանդիսանալով հաջորդող տարեկան բյուջեի նախագծման գործընթացում։ ՄԺԾԾ-ում ներկայացված են Ախուրյան համայնքի՝ հաջորդող 3 տարիների բյուջեի վարչական ու ֆոնդային մասերի եկամուտները՝ ըստ ձևավորման աղբյուրների, վարչական ու ֆոնդային մասերի հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, վարչական ու ֆոնդային մասերի հատկացումների կատարումը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների։ Ախուրյան համայնքի 2026-2028 թվականների բյուջեի եկամուտների վերաբերյալ կանխատեսումները կատարվել են համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, ինչպես նաև համայնքի սոցիալտնետեսական առանձնահատկությունների հիման վրա՝ նպատակ ունենալով նպաստելու համայնքի համաչափ զարգացմանը, ծառայելու համայնքային շահերին և չխոչընդոտելու համայնքի տնտեսական զարգացմանը։ Եկամուտների կանխատեսումները իրականացնելիս հաշվի են առնվել ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված աղբյուրներից դեպի համայնքի բյուջե մուտք գործող միջոցները, համայնքի բյուջեի միջոցների վերաբերյալ նախորդ տարիների վիճակագրությունը, փաստացի և առկա բազաների տվյալները։ Ներկաները հարցեր ուղղեցին զեկուցողին։Քննարկեցին առաջարկները։ Հանրային լսման մասնակիցները դրական գնահատեցին առաջարկվող նախագիծը։



Կից փաստաթղթեր՝
(1.13 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner