Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 420
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 347-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2025 թվականի N 347-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ  հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի, Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 300-Ն որոշումը և «Տելեկոմ Արմենիա  բաց  բաժնետիրական ընկերության տնօրենի հայտը, որոշում եմ՝

    1.«Տելեկոմ Արմենիա»  (հարկ վճարողի հաշվառման համար՝ 02500052, բաց  բաժնետիրական պատասխանատվությամբ ընկերության գրանցման համար, ամսաթիվ 264.130.1310465  2023-04-11, իրավաբանական անձի իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն քաղաք Երևան Ազատության պողոտա 24/1, գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք Ախուրյան բնակավայր Գյումրու խճուղի 6), իրավաբանական անձին տրամադրել 3,70 մետր քառակուսի մակերեսով արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն՝ 2025 թվականի համար:

    2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

    3. Սույն որոշումն ուժի մեջ է 13  մարտի 2025 թվականից և գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 16

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner