Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 369-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2025 թվականի N 369-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԱՋՈՒՌ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՅԳԻՆԵՐ ԹԱՂԱՄԱՍ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 5 ՀԱՍՑԵԻ 08-094-0026-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Ռաֆիկ Անդրանիկի Պողոսյանը (ծնված 10/04/1952 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` համասեփականության իրավունքով  իր ընտանիքի անդամներին  պատկանող Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի Այգիներ թաղամասի 1-ին փողոց, 5 հասցեի 08-094-0026-0002 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,07118 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:

Համասեփականության իրավունքով Ռաֆիկ Անդրանիկի, Օլգա Գրիգորի, Արգինե Ռաֆիկի Պողոսյաններին, Գայանե Ռաֆիկի Գրիգորյանին և Նաիրա Ռաֆիկի Թադևոսյանին պատկանող Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի,  Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի Այգիներ թաղամասի 1-ին փողոց, 5 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող  176,16  քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բանկելի տունը,  բաց պատշգամբը, ծածկը  և  պարիսպները կառուցվել են 1995 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի  նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ  26122024-08-0045:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ  կետերի  և  22.1 կետի պահանջների, որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի,  Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի Այգիներ թաղամասի 1-ին փողոց, 5 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող  176,16  քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բանկելի տունը,  բաց պատշգամբը,  ծածկը  և  պարիսպները  ճանաչել օրինական առանց վճարների գանձման:

2.Նույն հողամասի վրա գտնվող 1995 թվականին կառուցված  27,19 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը  թողնել  ինքնակամ,  որի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված  պարտավորությունները  և  ռիսկերը  կրում  է  հողամասի բաժնային սեփականատերերը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

4.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.07 Մբ) Որոշում 369-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 59

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner