Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 2-րդ մասի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Քաղաքացի Արմեն Արթուրի Պետրոսյանին (ծնված 1975 թվականի հուլիսի 17-ին) ժառանգության իրավունքով փոխանցված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Կամո բնակավայրի 1-ին փողոց, 49 հասցեի բնակելի նշանակության շինություններով զբաղեցված օրինական հողամասին կից, սահմանազատված ավել օգտագործվող` քաղաքացու սեփականությունը ճանաչված հողամասի սահմանված չափից՝ 300 քառակուսի մետրից ավելի օգտագործվող, սահմանազատված համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 95,39 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արմեն Արթուրի Պետրոսյանին:
2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել կադաստրային արժեքի չափով՝ 32147 (երեսուներկու հազար մեկ հարյուր քառասունյոթ) դրամ:
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ Արմեն Արթուրի Պետրոսյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման: |