Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ Մ/74751-2024 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ոսկեհասկ բնակավայրի 19-րդ փողոց, 1-ին նրբանցք, 19 հասցեում գտնվող պետական սեփականության հողամասի վրա քաղաքացու կողմից 1999 թվականին ինքնակամ կառուցված և օրինականացված բնակելի տան զբաղեցրած տարածքի՝ 0,01035 հեկտար մակերեսով, գրանցված սահմանափակումներ չունեցող, 08-092-0076-0016 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի միջոցով բակելի տան կառուցապատողին օտարելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ ինքնակամ կառուցված և օրինականացված բնակելի տան և դրանով զբաղեցված պետական սեփականության հողամասի օտարման համար կազմել հողաշինարարական գործ և օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: |