Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի բնակիչ՝ Վահան Նորիկի Հարությունյանը 2024 թվականի հունիսի 6-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 5,63 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0040-0052 կադաստրային ծածկագրով 0,00316 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 5,63 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-108-0040-0052 կադաստրային ծածկագրով, 0,00316 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Վահրամաբերդ, Բյուրակն թաղամաս 2-րդ խճուղի, 12/2 պարիսպ, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 07052025-08-0007) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 26115 (քսանվեց հազար, մեկ հարյուր տասնհինգ) դրամ արժեքով, որից՝ 9841 (ինը հազար, ութ հարյուր քառասունմեկ) դրամը շինության արժեքն է, իսկ 16274 (տասնվեց հազար, երկու հարյուր յոթանասունչորս) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Վահան Նորիկի Հարությունյանին (ծնված 1981 թվականի փետրվարի 20-ին):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Վահան Նորիկի Հարությունյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |