Քաղաքացի Արթուր Վարազդատի Խանոյանը (ծնված 1968 թվականի հունվարի 20-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` ժառանգության իրավունքով իրեն պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի, 2-րդ փողոց, 33 հասցեում գտնվող, 0,11929 հեկտար մակերեսով, 08-037-0016-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով։ Սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված 282,85 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, տնտեսական շինությունները, օժանդակ շինությունները և պարիսպները կառուցվել են 1973 թվականից 1997 թվականը (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 168,99 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, բաց պատշգամբը, զրուցարանը, ավտոտնակը և պարիսպը կառուցվել են 2013 թվականից 2020 թվականը (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024VHZTN8 ծածկագրով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերի և 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված, շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների սահմանված չափը՝ որը Երազգավորս բնակավայրի (Շիրակի մարզ, 17-րդ գոտի) համար 0,0743 է և հիմք ընդունելով Արթուր Վարազդատի Խանոյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի, 2-րդ փողոց, 33 հասցեի հողամասի վրա գտնվող վրա ինքնակամ կառուցված 282,85 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, տնտեսական շինությունները, օժանդակ շինությունները և պարիսպները ճանաչել օրինական՝ առանց վճարների գանձման:
2.Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 168,99 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, բաց պատշգամբը, զրուցարանը, ավտոտնակը և պարիսպը ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:
3.Սույն որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված 92,08 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան և բաց պատշգամբի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման վճարը կազմում է 10000 դրամ, իսկ 76,91 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով զրուցարանի, ավտոտնակի և պարիսպի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 6000 դրամ որոնց նկատմամբ կիրառվում է շինության տարածագնահատման գոտիականության 0,0743 գործակցը։
4.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է 102701 (մեկ հարյուր երկու հազար յոթ հարյուր մեկ) դրամ, որից՝ 68415 (վաթսունութ հազար չորս հարյուր տասնհինգ) դրամը բնակելի տան և բաց պատշգամբի օրինականացման արժեքն է, իսկ 34286 (երեսունչորս հազար երկու հարյուր ութսունվեց) դրամը՝ զրուցարանի, ավտոտնակի և պարիսպի օրինականացման վճարն է։
5.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 4-րդ կետում նշված ընդհանուր գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Վարազդատի Խանոյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
7.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: