Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան, Առափի, Ղարիբջանյան, Ոսկեհասկ և Հայկավան բնակավայրերում գտնվող համայնքային սեփականություն համարվող հինգ կտոր հողամասերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու և օտարման մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 106-Ա որոշումը և 2025 թվականի հունիսի 30-ին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանում կայացած հողամասի աճուրդով վաճառքի արդյունքների մասին 2025 թվականի հունիսի 30-ին կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի (բնակավայր՝ Ախուրյան) սեփականությունը հանդիսացող 08-007-0062-0034 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,105 հեկտար հողամասը 1380000 (մեկ միլիոն երեք հարյուր ութանասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով օտարել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, քաղաքացի՝ Հովհաննես Մայիսի Հովհաննիսյանին, անձնագիր՝ AS 0472036, տրված՝ 08 հունվարի 2019 թվական, 030-ի կողմից, հեռախոսահամար՝ /077/48-44-44 և կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
2.Պարտավորեցնել գնորդին՝ սահմանված ժամկետում կատարել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում։