Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետի և 33-րդ կետի պահանջների, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի տարածքում գտնվող, 08-007-0624-0033 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի բաժանումից առաջացող նոր հատվածները հասցեավորել հետեևյալ կերպ՝
1)բաժանման սխեմայի թիվ 1 հատվածին տրամադրել հետևյալ նոր հասցեն՝ «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Մինաս Ավետիսյան փողոց, 4/1 հողամաս»
2)բաժանման սխեմայի թիվ 2 հատվածին տրամադրել հետևյալ նոր հասցեն՝ «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի, 1/4 հողամաս»
3)բաժանման սխեմայի թիվ 3 հատվածի հասցեն թողնել նույնը՝ «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի, 1/2 պարիսպ»
2.Գույքի բաժանման սխեման կցվում է սույն որոշմանը՝ համաձայն հավելվածի։